Տարոն Մարգարյանը Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է 2011 թվականի նոյեմբերի 15-ից: Մինչ այդ եղել է Ավան վարչական շրջանի ղեկավարը՝ 2005-ից 2009 թվականներին: Վերջինս հայտարարագիր է ներկայացրել 2017 թվականի հունիսի 19-ին:
Երևանի 39-ամյա քաղաքապետը հայտարարագրել է.
- բնակարան` բազմաբնակարան բնակելի շենքում ֆիզիկական անձանց բնակության համար նախատեսված, իրավունքների պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմնում առանձին ծածկագրով գրանցված և համարակալված տարածքը,
- անհատական բնակելի տուն` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով կառույցը,
- այգետնակ (ամառանոց)` այգեգործական զանգվածում հողամասի վրա կառուցված ամառանոցային շինությունը,
- հասարակական նշանակության շինություն (բնակչության սոցիալական սպասարկման, ինչպես նաև վարչական ու հասարակական կազմակերպությունների տեղակայման համար նախատեսված շինությունը),
- արտադրական նշանակության շինություն (արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրությունների տեղակայման և նրանց մեջ տեխնոլոգիական սարքավորումների շահագործման համար անհրաժեշտ պայմաններն ապահովող շինությունը)
- բնակարան` բազմաբնակարան բնակելի շենքում ֆիզիկական անձանց բնակության համար նախատեսված, իրավունքների պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմնում առանձին ծածկագրով գրանցված և համարակալված տարածքը,
- ավտոտնակ (տրանսպորտային միջոցների կայանման համար հողամասի վրա կառուցված առանձին շինությունը), ավտոհանգրվանը,ավտոկայանատեղին,
- ավտոտնակ (տրանսպորտային միջոցների կայանման համար հողամասի վրա կառուցված առանձին շինությունը), ավտոհանգրվանը,ավտոկայանատեղին:
Քաղաքապետը հայտարարագրել է MERCEDES-BENZ S 450 մակնիշի մարդատար ավտոմեքենա:
Բարձրաստիճան պաշտոնատար անձի արժեթղթերը և այլ ներդրումները` պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 25000.00 ՀՀ դրամ:
Մարգարյանի դրամական միջոցները` պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 250,000,000.00 ՀՀ դրամ, 45,000.00 ԱՄՆ դոլար և 50,000.00 եվրո:
Երևանի ներկայիս քաղաքապետի պաշտոնական պարտականություններն ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրն ստացված եկամուտները կազմել են 5,036,840.00 ՀՀ դրամ:
Հետաքրքիր է նաև այն, որ դեռևս 2014 թվականի փետրվարի 24-ին Տարոն Մարգարյանի ներկայացրած հայտարարագրում տվյալներ չկան անշարժ և շարժական գույքի մասին: Վերջինս այն ժամանակ բացառապես հայտարարագրել է իր դրամական միջոցները. 115,000,000.00 ՀՀ դրամ, 50,000.00 ԱՄՆ դոլար և 50,000.00 եվրո, իսկ եկամուտները 2014-ի հարկային տարում կազմել են 7,333,040.00 ՀՀ դրամ:
Քաղաքապետի կնոջ՝ Գոհար Սարգսյանի դրամական միջոցները 2017 թվականի փետրվարի 1-ին ներկայացրած հայտարարագրի համաձայն կազմում են 50,000,000.00 ՀՀ դրամ: Անշարժ և շարժական գույքի մասին տվյալները բացակայում են: Հետաքրքիր է այն, որ բոլոր 6 տարիներին ներկայացրած հայտարարագրերի համաձայն տիկին Սարգսյանի դրամական միջոցների չափը չի փոխվել, նույնն է՝ 50 մլն ՀՀ դրամ: Միայն 2014 թվականին ներկայացված հայտարարագրի համաձայն՝ վերջինիս եկամուտը կազմել է 39,060,000.00 ՀՀ դրամ (բնամթերքով): Նշված է, որ սա նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույք, դրամական միջոցներ են (բացառությամբ աշխատանքի, ծառայության տեսքով ստացած): Վերջինս որևէ տեղ չի աշխատում, բազմազավակ մայր է:
Տարոն Մարգարյանը բանակում չի ծառայել, ունի մի շարք պետական պարգևներ: Դրանցից են
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (2016),
- ԼՂՀ Նախագահի կողմից՝ «Մեսրոպ Մաշտոց» շքանշան (2016թ.),
- ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից՝ բարձրագույն պարգևով «Ոսկե հուշամեդալ» (2016թ),
- «Փոքր Մհեր» կրթահամալիրի «Հայկազունական Փառք» մեդալ (2016թ.),
- Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի կողմից՝ «Խաչատուր Աբովյան» ոսկե մեդալ (2015թ.),
- Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Արվեստի մեկենաս» Պատվո մեդալ (2015թ.),
- Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Ոսկե մեդալ(2015թ.),
- ՀՀ քննչական կոմիտեի նախագահի կողմից՝ «Համագործակցության համար» մեդալ(2015թ.),
- ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի Ոսկե մեդալ (2015թ),
- ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից՝ «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե մեդալ (2015թ.),
- Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի կողմից՝ «Ավետիք Իսահակյան» հուշամեդալ(2015թ.),
- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի կողմից՝ ՀՀ ԱԻՆ «Պատվավոր աշխատակից» մեդալ (2014թ.),
- ՀՀ արդարադատության նախարարի կողմից՝ ՀՀ արդարադատության նախարարության «Շահամիր Շահամիրյանի անվան» հուշամեդալ (2014թ.),
- ԼՂՀ պաշտպանության նախարարի կողմից՝ «Պաշտպանության բանակ» հուշամեդալ (2014թ.),
- Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) կողմից` թանգարանային գործում ունեցած ավանդի համար մեդալ,
- ՀՀ Նախագահի կողմից` «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ(2013թ.), «Անանիա Շիրակացի» մեդալ (2008թ.),
- ՀՀ պաշտպանության նախարարության կողմից` «Գարեգին Նժդեհ» (2008թ.) և «Անդրանիկ Օզանյան» (2011թ.) մեդալներ,
- ՀՀ Ազգային ժողովի նախագահի կողմից` ՀՀ ԱԺ պատվո մեդալ (2011թ.),
- Երևանի քաղաքապետի կողմից` Ոսկե մեդալ (2008թ.),
- Հայաստանի ագրարային համալսարանի ոսկե մեդալ,
- Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե հուշամեդալով և «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկե հուշամեդալ,
- Երկրապահ կամավորականների միության կողմից` «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշան,
- «Հայաստանի համայնքների միության» կողմից` ոսկյա, անվանական հուշամեդալ` Հայաստանում տեղական ժողովրդավարության զարգացմանն անձնական նշանակալից ներդրման համար: