Search
Close this search box.

«Փյունիկը» մեկ ամիս կմարզվի Թուրքիայում

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար «Փյունիկը» ուսումնամարզական հավաք կանցկացնի թուրքական Անթալիա քաղաքում հունվարի 15-ից փետրվարի 15-ը՝ նախապատրաստվելով ընթացիկ մրցաշրջանի երկրորդ հատվածի մեկնարկին, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը:

Հավաքի առաջին հատվածում Եղիշե Մելիքյանի մարզչական շտաբը շեշտը կդնի տեխնիկական ու ֆիզիկական պատրաստվածության վրա, իսկ երկրորդ հատվածում՝ տակտիկա-տեխնիկական, բացի դրանից, թիմը կանցկացնի ստուգողական հանդիպումներ, որոնց մասին կտեղեկացվի լրացուցիչ:

«Մենք շատ պատասխանատու ենք վերաբերվում հավաքներին, քանի որ դա այն է, ինչը թույլ կտա մեզ հետագայում պայքարել չեմպիոնության համար: Թուրքիային այլընտրանք չկա՝ թե՛ կազմակերպչական մակարդակով, թե՛ սպարինգ մրցակիցների, և թե՛ այնտեղ առկա հնարավորությունների տեսանկյունից: Այնտեղ, իրոք կա պրոֆեսիոնալ մոտեցում, ու առկա պայմանները լավագույնն են:

Իրավիճակն այնպիսին է, որ այս հավաքից հետո մենք պատշաճ պայմաններ չենք ունենա մինչև մրցաշրջանի ավարտը պատրաստվելու համար և հիմա մեզ համար կարևոր է առավելագույն օգուտ քաղել»,- ասել է Արթուր Սողոմոնյանը առաջիկա հավաքի մասին:

Հայաստանի առաջնության 20 տուրից հետո «Փյունիկը» 48 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 6 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Նոայից»։ 42 միավոր ունի նաեւ երրորդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիան»։

Please enter a valid URL