Search
Close this search box.

Ֆրանսիայում նշանակվել է երկրի պատմության ամենաերիտասարդ վարչապետը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վարչապետ է նշանակել 34-ամյա Գաբրիել Աթալին, որը մինչ այդ զբաղեցնում էր Կրթության նախարարի և կառավարության պաշտոնական ներկայացուցչի պաշտոնները, հաղորդում է BBC-ն։

Նշվում է, որ Գաբրիել Աթալը դարձել է ոչ միայն Ֆրանսիայի պատմության ամենաերիտասարդ վարչապետը, այլև առաջին բացահայտ միասեռականը՝ կառավարության ղեկավարի պաշտոնում: ԶԼՄ-ները գրում են, որ 2027 թվականին Աթալը կարող է առաջադրվել նախագահական ընտրություններում։

Please enter a valid URL