Հունվարի 5-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում «Գորիս» ԲԿ-ից ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Սյունիքի գյուղերից մեկը, որտեղ փորձել են բուժօգնություն ցուցաբերել երեխային, սակայն նա եղել է մահացած:
Ինչպես հայտնում է Գ. Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն տան բնակիչ, 7 ամսական Մարիամ Ս-ն է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխայի 29-ամյա մայրը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ 1 օր առաջ՝ հունվարի 4-ին՝ 21:00-ի սահմաններում իր երեխային կերակրել է, ապա քնեցրել օրորոցում, իսկ հունվարի 5-ին՝ ժամը 09:10-ի սահմաններում հայրը փորձել է արթնացնել երեխային, սակայն նրան հայտնաբերել է մահացած: Դատաբժշկի նախնական եզրակացությամբ՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նախաձեռնվել է քրեական վարույթ: