Search
Close this search box.

Ուշադրություն. սա զեղծարարություն է

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից տեղեկացնում են, որ Տելեգրամում գործում է «социальная выплата на ребенка» անունով կեղծ բոտ, որը 50 000 դրամ է խոստանում վճարել երեխա ունեցող յուրաքանչյուր ընտանիքի։ Սա զեղծարարություն է, որի նպատակն է գողանալ անձնական ու բանկային տվյալներ։

Բոտն առաջարկելու է ընտրել բանկ ու լրացնել տվյալ բանկում ձեր ունեցած ինտերնետ բանկինգի մուտքանունն ու գաղտնաբառը կեղծ կայքում։ Լրացնելով այդ կայքում մուտքանունն ու գաղտնաբառը, դրանք փոխանցելու եք զեղծարարաներին։ Խորհուրդ ենք տալիս չհետևել բոտի հրահանգներին ու չլրացնել տվյալներ այդ կեղծ կայքում:

Please enter a valid URL