«Ուժերիս ներածի չափով կանեմ ամենը՝ Արցախի նկատմամբ հայկական ինքնիշխանությունը խաղաղ ճանապարհով վերականգնելու համար»,- այս մասին ասել է ԱՄՆ նախագահի թեկնածու Ռոբերտ Քենեդի կրտսերը՝ Հարավային Քալիֆորնիայում կայացած միջոցառման ժամանակ։ Նրա խոսքը մեջբերում է Ամերիկայի Հայ դատը (ANCA)՝ X սոցիալական ցանցի իր էջում։