Ինչպես հայտնել էինք՝ այսօր ժամը 06:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով:
Նշվում է, որ Կարեն Կարապետյանը Արագածոտնի Ոսկեվազ համայնքի բնակիչ էր, 23 տարեկան:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
24news.am-ին էլ Ոսկեվազ համայնքի ղեկավար Երվանդ Համբարձումյանը նշել է. «Կարենն ընտանիքի ավագ որդին էր, ունի ևս մեկ եղբայր: Շատ լավ երիտասարդ, մարդ: Կոչումով լեյտենանտ էր, ռազմական համալսարանն էր ավարտել»,- մանրամասնեց վարչական շրջանի ղեկավարը: