Այսօր՝ փետրվարի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։45-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ Կիևյան կամրջի տակ, Հրազդան գետում, դի կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` փրկարարները ջրասուզակի միջոցով դին պետք է դուրս բերեն անվտանգ վայր։
Դին գետից դուրս բերելուց հետո կպարզվի նրա ինքնությունը՝ արակա՞ն, թե՞ իգական սեռի է, քանի որ այն բերանքսիվայր է։