Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերը հունվարի 9-ին ԱՄՆ դոլարը գնում են 401.81 դրամ միջին գնով և վաճառում 408.69 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից: Հունվարի 8-ի համեմատ՝ դոլարի վաճառքի փոխարժեքը չի փոխվել։
Եվրոն ընդունվում է միջինը 436.33 դրամով, վաճառվում՝ 450.94 դրամով։ Եվրոյի վաճառքի փոխարժեքն ավելացել է 0․68 դրամով։
Ռուսական ռուբլին ընդունվում է 4.29 դրամով, վաճառվում՝ 4.60 դրամով, նախորդ օրվա համեմատ ռուբլու վաճառքի փոխարժեքը չի փոխվել։
Բրիտանական ֆունտը գնվում է 499.94 դրամով, վաճառվում՝ 528.44 դրամով։ Բրիտանական ֆունտի վաճառքի փոխարժեքը ավելացել է 1.27 դրամով։