Search
Close this search box.

Տղերք, ձեր լկտիությունն ու ցինիզմը արդեն անցնում է բոլոր հնարավոր սահմանները

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Նոր իմացա, որ ԵՊՀ դիմացի թենիսի կորտերը ուզում են քանդել: Տղերք, ձեր լկտիությունն ու ցինիզմը արդեն անցնում է բոլոր հնարավոր սահմանները: Ես չեմ խոսելու օղակաձև զբոսայգու բոլոր կառուցների մասին: Դրանց մասին արդեն խոսում են բոլորը՝ սկսած Սուքիասյաններին պատկանող «Քունբուրգերից», վերջացրած՝ կամեռային երաժշտության տան կողքին գտնվող և վաղուց արդեն բոմժանոցի վերածված սրճարանով:

Թենիսի կորտերից մի փոքր ներքև՝ Վարդանանց փողոցի վրա, քաղաքի սրտում, Հանրապետական մարզադաշտի և Լոմոնոսովի համալսարանի երևանյան մասնաճյուղի հարևանությամբ, տասնամյակներ շարունակ գործում է «քռչի բազար» հիշեցնող, իբր շինանյութի շուկան: Թե ինչ աղբանոցի է վերածվում ամեն երեկո այդ տարածքը գիտեն բոլորը: Փոխանակ նման զիբիլանոցները մաքրեք, քանդում եք սպորտային տարածք: Աչքիս լրիվ կորցրե՞ք ձեր բոլոր ծակերը: Խելքի եկեք, արա

ՀԳ. Վաղվանից սկսած, ամեն օր տեղադրելու եմ տեսարաններ վերոնշյալ «շինանյութի շուկայից»»։

Լրագրող, քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն էլ գրում է․

Ամբողջ հարցը թերեւս այն է, որ կորտերը Արարատ թենիսի ակումբինն են, իսկ, եթե ակումբը Արագած լիներ… ։)

Please enter a valid URL