Armlife.am-ի աղբյուրը տեղեկացնում է, որ հայտնի գործարար, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վաևրդանյանը, ով նախորդ տարվա սեպտեմբերից գտնվում էր ադրբեջանական գերության մեջ, ազատ է արձակվել և այս պահին գտնվում է Մոսկվայում:
Վարդանյանի ազատ արձակումը պարզաբանվում է Վարդանյանի կողմից Ադրբեջանի դեմ որևէ մարտական գործողությունների չմասնակցելու փաստով, ի տարբերություն մյուս հայ գերիների, ովքեր տարբեր ժամանակ որոշակի դերակատարում են ունեցել Արցախյան ազատամարտում։
Armlife.am հարցում է ուղարկել Ռուբեն Վարդանյանի գրասենյակ։
Ռուբեն Վարդանյանի գրասենյակից մեզ ուղարկված պատասխանում նշվում է։ «Ռուբեն Վարդանյանի իբր ազատ արձակվելու մասին տեղեկությունը, ցավոք, չի համապատասխանում իրականությանը։ Ռուբեն Վարդանյանը գտնվում է Բաքվի բանտում, նրա նկատմամբ ապօրինի կիրառված խափանման միջոցի և առաջադրված շինծու մեղադրանքների առումով որևէ փոփոխություն, ցավոք, չկա»։