ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի նախկին ղեկավար Նաիրի Պետրոսյանը նշանակվել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ։
Համապատասխան հրամանագիրն այսօր՝ հունվարի 8-ին, ստորագրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.
Նաիրի ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ նշանակել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Ստամբուլ)», — նշված է փաստաթղթում։
ՀԳ Հիշեցնենք, որ Նաիրի Պետրոսյանը` Սերժ Սարգսյանի գրասենյակից հեռանալուց հետո մի քանի տարի աշխատել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունում, ապա մոտ մեկ տարի առաջ վերադարձել է ՀՀ ԱԳՆ` աշխատանքի անցել նախարարության աշխատակազմում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/a09e8e5b7622e2adb1a14db6ff28a47f
© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»