Անձնագրային ինդեքսը հրապարակել է «Անձնագրի ուժը -2024» վարկանիշը։ Ինդեքսը երկրների դասակարգիչ է, որը հիմնված է տվյալ երկրի քաղաքացիների ազատ տեղաշարժի վրա՝ առանց մուտքի վիզայի կամ մուտքի արտոնագիր ստանալու:
Ըստ 2024 թվականի վարկանիշի՝ մեր տարածաշրջանում Վրաստան-34-րդ տեղ, որի քաղաքացիները կարող են 80 երկիր առանց վիզայի այցելել, վիզա է պահանջվում վրացական անձնագրով 67 երկիր։
Հայաստանն ու Ադրբեջանը կիսում են 61-րդ տեղը՝ 37 առանց վիզայի երկիր, 115 վիզա պահանջվող երկիր։
Նախորդ տարի ՀՀ անձնագիրը զբաղեցրել էր 62-րդ հորիզոնականը։