Ռուսաստանի Դաշնության Նովգորոդի մարզում իրար են բախվել միանգամից 30 ավտոմեքենա։
Արտակարգ պատահարի հետևանքով զոհվել է 4 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։
ՌԴ ՆԳՆ-ն հայտնել է, որ երթևեկությունը դեպի Մոսկվա արգելափակված է։
Դեպքի վայրում են շտապօգնության ծառայությունները։ Վթարի պատճառներն ու հանգամանքները պարզվում են։
Նշվում է նաև, որ ավտվթարի հետևանքով 30 կիլոմետրանոց խցանում է առաջացել։