Տարոն Գևորգյանը ֆեյսբուքյան գրառմաբ տեղեկացրել է, որ այսօրվանից ստանձնել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչության պետի պաշտոնը։
«Հարգելի ընկերներ, գործընկերներ ու բարեկամներ,
ս.թ. հունվարի 8-ից ստանձնել եմ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչության պետի պաշտոնը:
Շնորհակալ եմ վստահության համար: Շարունակելու ենք սերտ համագործակցել»,- գրել է նա: