Search
Close this search box.

Ընդդիմությանը մնոմ է ասել՝ անուշ ուտեք ձեր պարգևավճարները

Արտահերթ ընտրությունների գնալը չարիք է, անընդունելի է: Այս մասին, այսօր՝ հունվարի 8-ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

«Փաշինյանի օրոք ընտրություններ լինել չեն կարող, որովհետեւ դա վերածվելու է նրան, իօնչ տեղի ունեցավ 2021 թվականին: Մունիցիպալ ընտրությունների պարագայում բոլոր այն ընդդիմադիրներին, որոնք խոսում են արտահերթ ընտրություններից, ես խորհուրդ եմ տալիս գնալ եւ այցելել Մամիկոն Ասլանյանին: Մարդ, ով հաղթել է ՔՊ-ին եւ դրա հմար 2 տարուց ավելի գտնվում է անազատության մեջ: Այդպիսի օրինակները բազմաթիվ են: Ամենաթարմ օրինակը Երեւանի ավագանու ընտրություններն են, երբ ՔՊ-ն փաստացի պարտվում է, բայց Ավինյան Տիգրանը նշանակվում է քաղաքապետ»,-ասաց ընդդիմադիր գործիչը:

Փաստացի ընդդիմությունը հանգիստ վայելում է մանդատավճարն ու պարգևավճարը նիկոլենց հետ միասին․ ու ինչպես ասում են՝ և գայլերն են կուշտ, և գառներն են գոհ։ Իսկ արտահերթ ընտրությունների գնալը ոչ թե չարիք է, այլ ոմանց մանդատների համար՝ սպառնալիք, հետևաբար ինչու գնալ արտահերթ ընտրությունների, եթե կա պարգևավճար անուշ ուտելու հնարավորություն։

Ընդդիմությանը մնոմ է ասել՝ անուշ ուտեք ձեր պարգևավճարները։

Please enter a valid URL