Search
Close this search box.

«Աշխատակազմը շատ նեղված է»․ Արմավիրի մարզպետի հետ հեռանում են. Hraparak

Hraparak.am-ը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի պաշտոնանկությունից հետո Արմավիրի մարզետարանի որոշ աշխատակիցներ ազատման դիմումներ են գրում։ Մեր տեղեկություններով՝ ազատման դիմումներ են գրել Հովհաննիսյանի օգնական Աննա Միքայելյանը, խորհրդականներ Սաթենիկ Թովմասյանը, Ֆելիքս Պողոսյանը։ Նման ցանկություն ունի նաեւ մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը։

Արմավիրի մարզպետի խորհրդական Սաթենիկ Թովմասյանը հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ ազատման դիմումն ինքը գրել է մարզպետի պաշտնոնակության պատճառով։ «Մարզպետի հետ եմ եկել այստեղ աշխատելու, ես նրա վստահված մարդն եմ եղել, հետեւաբար, նրա գնալուց հետո ամենաճիշտ քայլը հեռանալն է, ղեկավարի հանդեպ պետք է ճիշտ վերաբերմունք ցույց տալ»,-ասաց նա՝ շեշտելով, որ դա հավատարմության քայլ է Էդվարդ Հովհաննիսյանի նկատմամբ։

Թովմասյանի խոսքով՝ միայն ինքը չէ, որ հեռանում է, աշխատակազմից շատերն են Էդվարդ Հովհաննիսյանի պաշտոնանկությունը ծանր տարել։ «Աշխատակազմը շատ նեղված է։ Մարզպետի խորհրդականներից Ֆելիքս Պողոսյանը նույնպես դիմում է գրել։ Առնակ Ավետիսյանն էլ դուրս գալու մտադրություն ունի, որպեսզի մարզպետարանի աշխատանքները չխաթավեն, մի քանի օր էլ կսպասի։ Ես արդեն էլեկտրոնային համակարգով ազատման դիմումը մուտք եմ արել։ Այս պահին 4 հոգի ազատման դիմումներ են գրել։ Ես իմ խղճի առաջ մաքուր եմ, իմ երկու տարվա աշխատանքից գոհ են բոլորը, կսպասեմ նոր աշխատանքի առաջարկի»,- նշեց նա։

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում:

Please enter a valid URL