ԴԱԻՇ խմբավորման ահաբեկիչներն Իրաքից և Սիրիայից դուրս են բերել առնվազն 400 մլն դոլար՝ ռազմական գործողություններում պարտությունից հետո։ Այս մասին հայտնում է բրիտանական The Economist պարբերականը։
Հաղորդվում է, որ գրոհայինները զգալի միջոցներ են տեղափոխել Թուրքիա, ակտիվները ֆիքսվել են ոսկիով։ Ահաբեկիչները կիրառում են «քնած բջիջներ», ներկայում դրանք ակտիվ չեն, սակայն պատրաստ են ապագա գործողություններին։ Գրոհայինները ստեղծել և կիրառում են դրամական փոխանցումների ոչ պաշտոնական ցանց, նրանց տրամադրության տակ են գտնվում մի քանի տասնյակ միջնորդներ Թուրքիայում, Եվրոպայում, Լիբանանում և Պարսից ծոցի երկրներում։
Միջոցների զգալի աղբյուր են դարձել նավթի անօրինական վաճառքը, մարդկանց առևանգման դիմաց ստացած փրկագինը, բանկերի թալանը և հարկահավաքությունը զավթված տարածքներում։