«Ինչին կպնում եք էս գործով, փլվում ա: Ձեզ չեն հարգում նախաքննության մարմինները, որ սենց գործ են սարքել, ուղարկել ու դուք ստիպված փորձում եք իրենց հետևից սանիտարի գործ անել, մաքրել: Էդ նույնն ա, ոնց որ խաշ կերած գնաս ստոմատոլոգի մոտ, ոնց որ թելով ներքնաշորով մտնես եկեղեցի, ոնց որ մի շաբաթ չլողանաս, գնաս սիրուհուդ մոտ… անհարգանքի նշան ա: Էս գործը այ տենց սարքած գործ ա»,- դիմելով դատավոր Վահե Դոլմազյանին՝ հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Դատավորը դիտողություն արեց՝ օրինակների մասով. «Եթե մյուս անգամ պատգամավոր կլինեք, թելով տրուսիկի մասին կխոսեք ԱԺ-ում»: