ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը գանգատվում էր գլխացավից ճնշման տատանումներից։ Այս մասին դատական նիստի ընթացքում ասաց շտապօգնության բժիշկը։
«Ճնշումը 150/90 էր, ներարկել ենք, քիչ հետո վիճակը պարզ կլինի»,- ասաց նա։
Հիշեցնենք՝ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին դատարանի շենք են տեղափոխել սայլակով։ Նրան կալանավորելու մասին միջնորդությունն ավելի վաղ դատարանը մերժել էր, սակայն պաշտպանությանն այդպես էլ չի հաջողվել Գերմանիա մեկնելու թույլտվություն ստանալ։ Նոր նիստը նվիրված է հենց այդ հարցին։ Պաշտոնյային մեղադրում են ուրիշի գույքը յուրացնելու կամ վատնելու, ապօրինի եկամուտներն օրինականացնելու հանցակցության մեջ։
Մանրամասները՝ տեսանյութում։