Մինչ Ադրբեջանն Արցախում պատերազմում է քրիստոնեական սրբավայրերի և խաչքարերի դեմ, ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել, ըստ որի, ռուս խաղաղապահները «շարունակում է առաջադրանքներ իրականացնել Ղարաբաղի 18 դիտակետերում»։
Նույն հայտարարությունում ասվում է նաև, որ «հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել և պահպանվում է շարունակական փոխգործակցությունը Բաքվի հետ»:
Իսկ, թե ով պետք է խախտեր հրադադարը, ինչ խնդիրներ է լուծվում Բաքվի հետ և, ի վերջո, ինչ է երևում 18 դիտակետերից, ՌԴ ՊՆ-ն բազմաբովանդակ լռում է:
Եվ, եթե այդպես է, ապա տրամաբանորեն ստացվում է, որ ռուս խաղաղապահներն ադրբեջանցիներին պահպանում են «ըմբոստացած» խաչքարերից և քրիստոնեական սրբավայրերից:
Իրավապաշտպան, Պահպանողական կուսակցության նախագահ` Կարեն Հեքիմյան