Search
Close this search box.

Թշնամին առանց սեթեւեթելու․ Նիկոլի հրահանգը

«Մենք պետք է վստահ լինենք, որ մեր դասագրքերն այդ ուղերձները տալիս են: Պետք է այդ ուղերձները, որոնք տրվում են, լինեն պետականակենտրոն, պետության մասին պետք է լինեն, պետության պատմություն պետք է դա լինի և գրականությունն էլ պետք է լինի այդպիսին: Այդտեղ էլ շատ մեծ ամպլիտուդ կա, և պետք է շատ ուշադիր լինել: Եվ մենք, առանց սեթևեթելու, պետք է դա ասենք և ասում ենք՝ պետք է լինի պետականակենտրոն բովանդակություն: Դպրոցը պետական ինստիտուտ է, և ամեն ինչը պետք է համապատասխանի դրան, բացարձակապես ամեն ինչը»:

Սա հատված է Կրթության եւ գիտության նախարարությունում ՀՀ վարչապետի աթոռին դրված թշնամու այսօրվա ելույթից։ Պետք է նշել, որ 2023-ի դեկտեմբերի 7-ից հետո, երբ հրապարակվեց Ալիեւի հետ համատեղ հայտարարությունը Հայկական պետականությունը վերացնելու եւ ՀՀ տարածքը Բաքվի լիարժեք վերահսկողությանը հանձնելու մասին, Փաշինյանը խոսում է արդեն առանց սեթեւեթելու․ Բաքվի առնչությամբ Նախիջեւանի ու Արցախի խնդիրը փակված է, 29,8 եւս չի լինելու՝ միայն «պետականություն»։

ԿԳՄՍՆ-ում ՀՀ վարչապետի աթոռին դրված թշնամու ելույթի այս հատվածում առանց սեթեւեթանքների հրահանգվում է իրագործել պետության ու հայրենիքի վերաբերյալ նրա «տեսլականները»․ պետություն առանց քաղաքական իրավունքների, տարածքի, սահմանների եւ բանակի։ Այդ պետության քաղաքացիները չունեն պատմություն, ինքնություն, ժառանգություն։ Նրանց կյանքի միակ իմաստը «խաղաղության խաչմերուկում» ցապարներին սեռական եւ այլ բնույթի ծառայություններ մատուցելով բարեկեցության հասնելն է։

Խաչմերուկը քյաբաբնոց է եւ լրբանոց՝ յուրատեսակ վստրեչ, վետերոկ եւ ուլիբկա թուրքի համար։ Այն չի կարող հայրենիք լինել ըստ սահմանման։ Զուր չէր տիկին վարչապետն իր դիվային ժպիտով Ամանորին ցուցադրաբար տռճիկ տալիս օտարերկրացիների հետ։

Հենց սրա մասին էր Ալիեւի հետ թուղթը ստորագրելուց հետո հայտարարում սրիկան՝ «զրոյական կետ»։ Դա պետք է սերմանել մանկապարտեզից, դպրոցից, որտեղ ձեւավորվում է Նիկոլի Թալաաթ-յուգենդը՝ հայկական պետականության վերացման նրա նենգ առաքելության շրջանակում։

lragir.am

Please enter a valid URL