Արցախի Դադիվանք գյուղում երեկ՝ փետրվարի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. տանը բռնկված հրդեհի հետեւանքով մանկահասակ երկու երեխա է մահացել:
NEWS.am-ին Դադիվանքի գյուղապետ Ալվարդ Օհանյանը հայտնել է, որ հրդեհի հետեւանքով մահացած փոքրիկները զույգ են եղել, 7 ամսական:
«Հրդեհի պատճառը դեռ հայտնի չէ, նախնական տեղեկություն կա, որ անզգուշության հետեւանք է տեղի ունեցածը»,- ասաց գյուղապետը: