Search
Close this search box.

Ադրբեջանի պաշտպանության 2020 թ․մահացած փոխնախարարը մեղադրվել է առանձնապես խոշոր չափերով գողության մեջ

2020 թվականին մահացած Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Ֆուադ Մամեդովին, մեղադրել են առանձնապես խոշոր չափերի յուրացման մեջ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Մեղադրող կողմը պնդում է, որ Մամեդովը նյութական և տեխնիկական մատակարարման գլխավոր տնօրինության երկու պաշտոնյաների՝ Ֆուադ Շեյդաբեկովի և Ազեր Խալիլովի հետ, յուրացրել է մոտ 15 միլիոն մանաթ պետական ​​միջոցներ։

Այս գործով իրավահաջորդ է ճանաչվել Մամեդովի որդին, որը հայտարարել է հոր անմեղության մասին և խնդրել կարճել հոր դեմ հարուցված քրեական գործը։

Դատավարության ընթացքում պարզվել է նաև, որ կալանք է դրվել Մամեդովի առանձնապես խոշոր չափով գնահատված գույքի վրա։

Դատարանը որոշել է դատաքննությունն անցկացնել դռնփակ։

Գործընթացը կշարունակվի հունվարի 24-ին։

Հաղորդվում է, որ 2018-2020 թվականներին Ֆուադ Մամեդովը եղել է պաշտպանության փոխնախարարը նյութատեխնիկական ապահովման գծով և լոգիստիկայի գլխավոր տնօրինության ղեկավարը։

Please enter a valid URL