Քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր` Արցախը հայաթափվելուց հետո Հայ Առաքելական եկեղեցու տաղավար տոներին հաջորդող առաջին մեռելոցն է: Մեր արցախցի հազարավոր քույրեր և եղբայրներ այսօր զրկված են իրենց հարազատների շիրիմներին այցելելու տարրական հնարավորությունից: Ստեփանակերտի ու Արցախի բոլոր բնակավայրերի Եղբայրականում ննջող տղաների աչքը ճանապարհին է: Լավ այսպես ինչքա՞ն կարելի է հանդուրժել ու ձևացնել, որ ապրում ենք»։