Search
Close this search box.

Բաքվի վերաքննիչ դատարանը քննել է Վագիֆ Խաչատրյանի դատավճռի բողոքարկումը

Բաքվի վերաքննիչ դատարանը քննել է 1991-ի դեկտեմբերի 22-ին այժմ օկուպացված Արցախի Մեշալի գյուղում իբրև թե «ադրբեջանցիների ցեղասպանություն» (չակերտները՝ Tert.am) իրականացնելու համար մեղադրվող Վագիֆ Խաչատրյանի դատավճռի բողոքարկումը:

Խաչատրյանի փաստաբան Ռադմիլա Աբիլովան հայտարարել է, որ իր պաշտպանյալը համաձայն չէ Բաքվի ռազմական դատարանի դատավճռի հետ, որով նա դատապարտվել է 15 տարվա ազատազրկման, և պահանջել է արդարացնել Խաչատրյանին:

Այնուհետև խոսել է Խաչատրյանը. «Ուզում եմ ասել, որ ես այդ մարտերին չեմ մասնակցել, ես անմեղ եմ։ Ես այնտեղ չէի և ոչ մեկին չեմ տեսել։ Ինձ բերման են ենթարկել Լաչինի միջանցքում: Ես խնդրում եմ ազատել ինձ»։

Սակայն նիստին ներկա «տուժածները» և պետական մեղադրող Տարանա Մամեդովան խնդրել են չբավարարել բողոքը։

Դատավարությունը կտևի մինչև հունվարի 15-ը։

Հիշեցնենք, որ այս տարվա ամռանը Լաչինի միջանցքից առևանգված, ապա նոյեմբերի 7-ին Բաքվում շինծու գործով 15 տարվա ազատազրկման դատապարտված Խաչատրյանը բոլոր նիստերին պնդել է, որ անմեղ է:

Please enter a valid URL