Արցախի պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը, ով օրեր առաջ հայտնել էր «Ազատ Հայրենիք- ՔՄԴ» դաշինքից հեռանալու մասին, ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մեզ համար երբեք անցյալ չի դառնալու Արցախը. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ
Ես հավատում եմ կաթողիկոսի ազնվությանը և արդար ցանկությանը։
Սակայն չեմ հասկանում, թե ինչու Արցախի կորստից հետո
Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նշանակվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի տնօրեն։
Ինչո՞ւ չպահպանվեց Արցախի թեմը, ո՞վ ստիպեց Կաթողիկոսին այսպիսի որոշում կայացնել»։