«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ կառավարության մեկ անձից կատարվող գնումների բաժնում արդեն հասանելի է պետական կառույցների կողմից ընթացիկ տարում կատարվող գնումների մասին տեղեկատվությունը: Մեկ անձից կատարվող գնումների բաժնից տեղեկանում ենք, որ ՀՀ Ազգային ժողովը «ՄՏՍ Հայաստանի» հետ 12000000 դրամ արժողության պայմանագիր է կնքել: Պայմանագիրը վերաբերում է բջջային հեռախոսների ծառայություններին: Իսկ տեղային հեռախոսային ծառայությունների համար էլ Ազգային ժողովը պայմանագիր է կնքվել «ՅՈՒՔՈՄ» ընկերության հետ: Ծառայությունների դիմաց Ազգային ժողովը կվճարի 12 000000 դրամ»:
Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: