Հունվարի 6-ին, ժամը 17։34-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ենոքավան գյուղում երեխան ընկել է ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:
Պարզվել է, որ քաղաքացի Ն․ Ա․-ն (ծնված 1997 թ․) Սուրբ Սարգիս մատուռի մոտակայքում ընկել է ձորը և մահացել։ Փրկարարները Ն․ Ա․-ի դին պատգարակով դուրս են բերել ձորից (մոտ 2 կմ) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Ըստ Shamshyan.com-ի տեղեկությունների՝ «Խաչի Դոշ» կոչվող տեղանքում երիտասարդը ցանկացել է լուսանկարվել ժայռի վրա, սակայն ընկել է։