Search
Close this search box.

«Ժողովուրդ». Նախկին ոստիկանը հայտնվել է անելանելի վիճակում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախկին ոստիկան Վահան Գրիգորյանը, ով պայմանական վաղաժամկետ է ազատ արձակվել, հայտնվել է անելանելի վիճակում: Բանն այն է, որ արդեն 6 ամիս է, ինչ նա ազատության մեջ է, սակայն ՀՀ վերաքննիչ դատարանի որոշմամբ նրան կրկին կկալանավորեն: Եվ այսպես` «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս է անդրադարձել պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտի շուրջ ստեղծված անորոշությանը: Անկախ հանձնաժողովի գործունեությունից ոչ բոլոր դատապարտյալներն են գոհ եւ իրենց նկատմամբ որոշումները բողոքարկում են ՀՀ երեք ատյաններում, սակայն մեր այս պատմությունը ուրիշ կինո է: 5 ամիս առաջ պայմանական վաղաժամկետ ազատ արձակված նախկին դատապարտյալ Վահան Գրիգորյանին մի քանի օրից կրկին կալանավորելու են: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Վ. Գրիգորյանը հայտնեց, որ 2014 թվականին 5 տարի ազատազրկման է դատապարտվել շորթման եւ կաշառք տալու գործով»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:
Please enter a valid URL