Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մեզ համար երբեք անցյալ չի դառնալու Արցախը»․ Ամենայն հայոց կաթողիկոս

«Մեզ համար երբեք անցյալ չի դառնալու Արցախը, որը մենք շարունակելու ենք փայփայել մեր սրտում ու հոգում՝ ամենայն ջանք ի գործ դնելով արցախահայության իրավունքների պաշտպանության համար։ Մնացեք լի հույսով, Աստված ձեզ բարիքներ և օրհնություններ պիտի պարգևի՝ ձեր կրած զրկանքների փոխարեն։ Ձեր դժվարություններում դուք միայնակ չեք, ձեզ հետ են հավատավոր ձեր եղբայրներն ու քույրերը, ովքեր պիտի շարունակեն սատար ու օգնական լինել ձեզ։ Միասին մենք դուրս պիտի գանք առկա ծանր իրավիճակից ու կառուցենք խաղաղ, բարօր ու ապահով ապագան՝ մեր ժողովրդի ու հայրենիքի։ Հավատում եմ մեր նոր կյանքի արշալույսին»,- Սուրբ Ծննդյան հայրապետական պատարագի ժամանակ, խոսքն ուղղելով արցախցիներին, ասաց Ամենայն հայոց կաթողիկոսը։

Please enter a valid URL