Search
Close this search box.

Բուք, ձյուն, մերկասառույց. իրավիճակը` ճանապարհներին

Հունվարի 6-ին՝ ժամը 9։40-ի դրությամբ, Գորիսի, Գավառի, Սևանի, Աբովյանի, Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Ապարանի, Թումանյանի տարածաշրջաններում, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում, Տիգրանաշեն-Ջանգակատուն ճանապարհահատվածին, Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր։ Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում և Ապարանի տարածաշրջանում բուք է։
Բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

«Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Please enter a valid URL