Search
Close this search box.

Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում․ կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը (մառախուղ է) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ):

Սիսիան-«Զանգեր» ճանապարհահատվածին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Տիգրանաշենի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում, Գորայք-«Զանգեր», «Մեղրու սար» կոչվող հատվածներում, Ապարանի, Թալինի, Աշոցքի տարածաշրջաններում և Քաջարան քաղաքում տեղում է ձյուն։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Please enter a valid URL