Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արդեն երկրորդ մարզպետն ազատվեց աշխատանքից․ ինչու է Փաշինյանը սկսել մարզպետներից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Էդվարդ Հովհաննիսյանն ազատվել է Արմավիրի մարզպետի պաշտոնից։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության կայքում տեղադրված որոշումից։

Փաշինյանն այսօր աշխատանքային այցով եղել էր Արմավիրի մարզի Արագած համայնքում կառուցվածք մարզադահլիճ, կրկին դժգոհ մնացել շինարարական աշխատանքների որակից և կարգադրել շտկել թերությունները։ Երկու օր առաջ վարչապետը Լոռի կատարած աշխատանքյաին այցի ընթացքում կրկին դժգոհ էր մնացել մի քանի մարզադահլիճների հիմնանորոգման որակից, իսկ ժամեր անց մարզպետ Արամ Խաչատրյանն ու Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն ազատվել էին զբաղեցրած պաշտոններից։

Վարչապետը հայտարարել էր, որ նման գործելաոճը չի հանդուրժելու։

Please enter a valid URL