Search
Close this search box.

Խաղաղություն ավետող այս տոնին ես մաղթում եմ, որ բոլորիս սրտերը լցվեն հույսով, հավատով ու սիրով. Գագիկ Ծառուկյան

Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի և Սփյուռքի իմ շատ սիրելի՛ քույրեր և եղբայրներ,
Սրտանց շնորհավորում եմ համայն հավատավոր հայ ժողովրդին՝ Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության հրաշափառ տոնի առթիվ:

Խաղաղություն ավետող այս տոնին ես մաղթում եմ, որ բոլորիս սրտերը լցվեն հույսով, հավատով ու սիրով: Ամենազոր հավատքով հնարավոր է հաղթահարել բոլոր դժվարությունները: Թող Հիսուս Քրիստոսի ծննդյան ավետիսը խաղաղություն ու համերաշխություն բերի բոլորին:
«Քրիստոս ծնավ և հայտնեցավ: Մեզ և ձեզ մեծ ավետիս» . . .

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյան

Please enter a valid URL