«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեւանի քաղաքապետարանը պարզապես մսխում է համայնքային բյուջեի միջոցները` ծախսելով գումարներն ամենաանիմաստ նպատակներով:
«Ժողովուրդ» օրաթերթը նաեւ պարզեց, որ միայն աշխատակիցների պարգեւատրման գծով ծախսերը կազմել են 639 մլն 212 հազար 300 հազար դրամ: Իսկ այս տարվա բյուջեով այդ նպատակով ծախսվելու է 700 մլն դրամ:
Դժվար չէ ենթադրել` Տարոն Մարգարյանն ըստ արժանվույն կգնահատի ավագանու հայտնի նիստին «դեմն առեք, շուտ» հրահանգով ընդդիմադիր ավագանիների առաջը կտրած, հետո լրագրողների գործունեությունը խոչընդոտած իր ենթականերին:
Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը ավագանու նիստում կատարված միջադեպի վերաբերյալ երեկ զրուցել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ: Նա չի բացառել այս գործի նախաքննությունը քննչական կոմիտեից հատուկ քննչական ծառայություն տեղափոխելու տարբերակը:
«Եթե քննության ընթացքում հիմքեր ձեռք կբերվեն ՀՔԾ ենթակայության սուբյեկտի կողմից հանցագործություն կատարելու վերաբերյալ, այդ պահին կլուծվի քննչական ենթակայության հարցը»,- ասել է դատախազը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: