Search
Close this search box.

Հայաստանում անցած 14 օրվա ընթացքում կnրnնավիրուսի վարակման 123 նոր դեպք է գրանցվել

Անցած 14 օրվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային վարակի 123 նոր դեպք։ Այս մասին հունվարի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի վարիչ Ռոմելլա Աբովյանը։

Նա պարզաբանեց, որ սա յոթով ավելի պակաս է, քան նախորդ 14 օրվա ընթացքում։

«Ցածր ցուցանիշներ են գրանցվել նաև կորոնավիրուսով հիվանդների հոսպիտալացման մասով։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ աշխարհում անհանգստության առաջացնող շտամ չկա: Ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, հիմնականում շրջանառվում է օմիկրոնի շտամը»,- նշեց Աբովյանը։

Նա հիշեցրեց, որ կորոնավիրուսի դեմ պատվաստման թիրախային խմբերն են՝ 65 տարեկան և բարձր տարիքի անձինք, քրոնիկ հիվանդությունների կրողները, ինչպես նաև բուժաշխատողները։

Please enter a valid URL