Search
Close this search box.

Հայաստանի ոստիկանների մոտ 40%-ը չի անցել «IQ թեստը»

Հայաստանի ոստիկանների մոտ 40%-ը ձախողել է թեստավորման ընդհանուր բաժնի փուլը, Sputnik Армения–ի խնդրանքին ի պատասխան հայտնել են ՆԳՆ մամուլի ծառայությունից։

2023 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ ատեստավորմանը մասնակցել է 1123 ոստիկան, որից 190-ը անցել է բոլոր փուլերը, ևս 3 ծառայողի ատեստավորում ընթացքի մեջ էր։

Ատեստավորումը 4 փուլ է ներառում.

Ընդհանուր գիտելիքների էլեկտրոնային թեստավորում (ոստիկանությունն ինքը դա անվանում է «IQ թեստ» — խմբ.),
Երկու փուլից բաղկացած թեստ (ֆիզիկական և կրակային պատրաստության թեստ),
Մասնագիտական ​​կարողությունների ստուգում (էլեկտրոնային),
Հարցազրույց՝ ոստիկանության պաշտոնների հիմնական և ավագ խմբերի համար:
Ինչպես հայտնում են ՆԳՆ-ից, ընդհանուր գիտելիքների ստուգման փուլը չի կարողացել հաղթահարել 454 մասնակից, 192-ը՝ ֆիզկուլտուրա, 279-ը՝ կրակային պատրաստություն, 8 հոգի՝ մասնագիտական ​​կարողությունների ստուգում։

Նշենք, որ «IQ թեստը» բաղկացած է երկու ենթաբաժնից՝ ընդհանուր զարգացում և մասնագիտական ​​հմտություններ:

Please enter a valid URL