Ամերիկացի ընտանիքներից մեկն ասել է, որ իրենց շունը կերել է 4000 դոլար կանխիկ գումար, սակայն նրանց հաջողվել է վերադարձնել գումարի մեծ մասը, գրում է ՌԻԱ-ն:
«Սա Սեսիլն է, նա իր կյանքում ոչ մի վատ բան չէր արել, քանի դեռ չէր կերել չորս հազար դոլար»,- սոցցանցերից մեկում գրել է շան տերը:
Յոթամյա շան տերերը ստիպված են եղել համբերատար մաղել նրա արտաթորանքը և փսխածը, այնուհետև սոսնձել թղթադրամների հայտնաբերված կտորները:
«Մենք արդեն վերականգնել ենք 3550 դոլար», — պարծեցել են շան տերերը:
Նրանք պատրաստ են մնացած «ջարդոնները» համարել իրենց «ամենաթանկ արվեստի գործը»։