Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանցի եղբայրները վիճшբшնել են Ծակքարում, նրանցից մեկը դшնшկшհшրել է 20 և 24-ամյա տղաների

Դեկտեմբերի 29-ին` ժամը 23.30-ին, ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Մարտունի» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ ծակած-կտրած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 24-ամյա երիտասարդ:

«Րոպեներ անց երկրորդ հաղորդումն էր ստացվել. դաստակի և մատի կոտրվածքով բուժօգնության էր դիմել 20-ամյա երիտասարդ: Երիտասարդները նույն՝ Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղից էին:

Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ Ծակքար գյուղի բնակիչներից մեկի տնամերձ հողամասում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երևանցի 24-ամյա երիտասարդը դանակահարել էր ծակքարեցի հասակակից երիտասարդին: Քաշքշուկի ընթացքում ծակքարեցի 20-ամյա երիտասարդն ընկել էր՝ ստանալով վերոհիշյալ վնասվածքները:

Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 30-ին Երևանի 24-ամյա բնակիչը ներկայացել է ոստիկանության Մարտունու բաժին: Նա հայտնել է, որ ինքն ու 34-ամյա եղբայրը անձնական հարցերի շուրջ վիճաբանել են հիվանդանոց տեղափոխված ծակքարեցի երիտասարդների հետ, և այդ ընթացքում էլ ինքը դանակով խփել է նրանց:

Եղբայրները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մարտունու քննչական բաժին:

Հանցագործության գործիք դանակը ներկայացվել է նախաքննական մարմին: Նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրությունում:

Please enter a valid URL