Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է տարբեր մարզիչների հետ աշխատանքային փորձառության մասին։
«Ես սկսեցի Լուչեսկուի մոտ, հետո աշխատեցի Կլոպի հետ, որը հոգեբանի նման էր Դորտմունդում։ Մարզման ժամանակ 50 եվրոյի վրա գրազ եկանք, որ 10 փորձից 7 գոլ կխփեմ։ Ես պարտվեցի եւ ստիպված եղա վճարել։ Սակայն հաջորդ օրը ես Ֆրանկֆուրտում երկու գոլ խփեցի եւ Կլոպիn կատակով ասացի, որ պետք է վերադարձնի գումարը։ Դրանից հետո մենք այլեւս ոչ մի գրազ չունեցանք։
Մոուրինյոն իմ մարզիչներից ամենակոշտն էր, բայց հաղթողի հոգեբանությամբ։
Հիմա ավելի մեծ փորձ ունեմ եւ Ինձագիի հետ աշխատանքում ընկալումներն այլ են։ Ես 33 տարեկանում սկսեցի աշխատանքն Ինձագիի հետ։ Հիմա մենք գրեթե ընկերներ ենք, բայց ես գիտեմ դերերի տարբերությունը։ Նա լուրջ մարզիչ է, եւ դա երեւում է խաղաոճից»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է La Gazzetta dello Sport-ը։
34-ամյա Մխիթարյանը երկարաձգել է պայմանագիրն «Ինտերի» հետ մինչեւ 2026թ․ հունիս։ Այդ առիթով իտալական ակումբի մամուլի ծառայությունը հունվարի 4-ին հրապարակել է տեսանյութ Հայաստանի հավաքականի նախկին ավագի մասնակցությամբ։