Իսպանական Վիլյառեալի պաշտպան Ռուբեն Սեմեդուն ձերբակալվել է և գտնվում է ոստիկանության հսկողության տակ:
Պորտուգալացի ֆուտբոլիստի դեմ միանգամից մի քանի մեղադրանքներ են առաջադրվել: Մասնավորապես, Սեմեդուն մեղադրվում է սպանության փորձ կատարելու, գողության, բռնություն կիրառելու, անօրինական զենք պահելու և անօրինական կերպով ազատությունից զրկելու մեջ:
Մի քանի օր առաջ բողոք է ներկայացվել անհայտ անունով զոհի կողմից, ով մեղադրել է ֆուտբոլիստին և ևս երկու հոգու իրեն կապելու և ծեծելու մեջ:
Նշենք, որ պորտուգալացին Վիլյառեալ է տեղափոխվել 2017 թվականին Վիտորիա Սետուբալ թիմից: