Իրանի կենտրոնական Քերման քաղաքում երկու ահաբեկչական պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 103 մարդ, վիրավորվել՝ 171-ը, հայտնում է Mehr-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Քերմանի նահատակների գերեզմանատանը, որտեղ հազարավոր մարդիկ ոգեկոչում էին գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սուլեյմանիի մահվան չորրորդ տարելիցը։
Պայթյունից անմիջապես հետո դեպքի վայր են ուղարկվել փրկարարական խմբեր՝ տուժածներին օգնելու համար։
Նահանգի որոշ պաշտոնյաներ միջադեպը որակել են ահաբեկչական գործողություն:
Վերջին տեղեկությունների համաձայն՝ ամբոխի մեջ պայթել է ռումբեր պարունակող երկու պայուսակ։
Անվտանգության ծառայության և իրավապահ մարմինների աշխատակիցները պարզում են դեպքի հանգամանքները։