Search
Close this search box.

«Մոռացել էի, փամփուշտները չէի հանել պայուսակից». Արզաքանցյան

«Ոչ մեկ չի ձերբակալել ինձ: Էդ պայուսակը, որը վերցրել էի, շուտվանից չէի օգտագործում, իմ ճամփորդական պայուսակներից էր, որի մեջ իմ օրինական ատրճանակի փամփուշտներն էին, մոռացել էի, մեջից չէի հանել»,- 24News-ին հայտնել է «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը՝ անդրադառնալով օրեր առաջ օդանավակայանից իր ձերբակալման մասին լուրերին: «Գնացինք, գրանցեցին, փամփուշտները հանձնեցի ոստիկանություն, թույլտվությունը ցույց տվեցի, որ օրինական է: Դրանից հետո ես իմ ճանապարհորդությունը շարունակեցի»,- հավելել է նա:

Please enter a valid URL