Search
Close this search box.

Ավտովթար՝ Աշտարակի «Գայի պոստ»-ի մոտ․ 4 վիրավnրները քրեակատարողական ծառայության աշխատակիցներ են

Այսօր՝ հունվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Աշտարակի ճանապարհային ոստիկանության անշարժ հենակետի հարևանությամբ Mercedes մակնիշի ավտոմեքենան, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել թույլատրելի հատվածում կայանված ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենային։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 4 վիրավոր կա, որոնցից 3-ը տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն, իսկ 1-ը՝ «Արմենիա» բժշկական կենտրոն։Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Պարեկային ծառայությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Mercedes-ը, երբ բախվել է 06-ին, մոտ 10 մ առաջ է ընթացել և 2 ավտոմեքենաներն էլ բախվել են երկաթե արգելապատնեշին, իսկ վիրավորները աշխատում են ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում։

Please enter a valid URL