Եթե բարեկազմ մարմին ունենալը ձեզ համար խնդիր է, ապա դուք կարող եք հեշտությամբ այդ խնդրից ազատվել այս հրաշագործ միջոցի օգնությամբ:
Որովայնի ճարպը որովայնի խոռոչի շուրջ կուտակված ճարպի տեսակ է, եւ դրա դեմ պայքարելը շատ դժվար է, այդ պատճառով շատերը տարբեր դիետաներ փորձելով՝ հրաժարվում են շարունակել: Եթե ձեզ տանջում է այդ հարցը եւ մտադիր եք դիմել վիրաբուժական միջամտությունների, ապա պետք է ձեզ հիասթափեցնենք, քանի որ վիրաբույժները դեռ չեն կարող նման վիրահատություններ անցկացնել:
Քայլ 2. օգտագործեք հատուկ ըմպելիք, որը պայքարում է որովայնի ճարպի դեմ արագ եւ արդյունավետ:
Ճարպն այրող ըմպելիք
Բաղադրիչներ՝
1 թարմ վարունգ
1 նեխուրի ցողուն
3 կտոր արքայախնձոր
1 բաժակ մաղադանոսի տերեւ
Բոլոր բաղադրիչները լավ լվանալուց եւ մանր կտրատելուց հետո լցնել բլենդերի մեջ եւ հարել: Ըմպելիքն իր բաղադրությամբ մուս է հիշեցնում:
Որպեսզի ոչ մի վիտամին չկորցնեք, խմեք այն միջուկի հետ միասին: Ըմպելիքը պետք է խմել ամեն առավոտյան քաղցած վիճակում: Պատրաստեք մի քանի չափաբաժին, սակայն սառնարանում չպետք է պահել: Բուժման ընթացքը մեկ շաբաթ է, դրանից հետո կարող եք 1-2 ամիս դադար տալ:
Ինչո՞ւ է կարեւոր ազատվել որովայնի ճարպից
Բացի նրանից, որ ազդում է գեղեցիկ կազմվածք ունենալու վրա, նաեւ վտանգավոր է: Նման նստվածքները պաշտպանում են ներքին օրգանները, սակայն եթե դրանց ծավալը չի գերազանցում օրգանիզմի ճարպային բջիջների 10-15 տոկոսը:
Երբ որովայնի ճարպը կուտակվում է, այն կարող է լուրջ հիվանդություններ առաջացնել՝
*հորմոնալ խանգարումներ
*երակների վարիկոզ լայնացում
*սրտամկանի ինֆարկտ
*ուռուցքային հիվանդություններ
*նյութափոխանակության խանգարումներ
Վերանայեք սննդակարգը
Կարեւոր խորհուրդներից է շատ չուտել եւ չուտել գիշերը: Նաեւ անհրաժեշտ է շաբաթվա մեջ մեկ օր բեռնաթափման օր անել: Ձեզ ենք ներկայացնում նաեւ մթերքներ, որոնք պետք է առհասարակ վերացնել սննդակարգից՝ ճարպոտ յուղ, հացաբուլկեղեն, տապակած կարտոֆիլ, հալած/բուսական/սերուցքային կարագ, չիպսեր, թթվասեր եւ մայոնեզ, երշիկեղեն, շոկոլադ, կոնֆետ եւ տորթ:
Կան նաեւ մի շարք մթերքներ, որոնք, ընդհակառակը, պետք է օգտագործել շատ եւ հաճախ: Դրանց թվին են պատկանում բադի, հնդկահավի, սագի, տավարի միսը եւ կաթնաշոռը: Ավելի շատ միրգ եւ բանջարեղեն օգտագործեք: