Search
Close this search box.

Ամանորից ժամեր առաջ՝ ցնցող լուրեր Թուրքիայից

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Հաքքարի նահանգում կես ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է տեղի ունեցել:

Գերատեսչության տվյալներով՝ ժամը 19.52-ին Հաքքարիում տեղի է ունեցել 3.5 մագնիտուդով երկրորդ երկրաշարժը, իսկ արդեն ժամը 20.06-ին գրանցվել է 4.5 մագնիտուդով երրորդ երկրաշարժը։

«Մինչ օրս համապատասխան ստորաբաժանումները, մասնավորապես՝ 112 ծառայությունը, բացասական իրավիճակի մասին հաղորդումներ չի ստացել։ Խմբերը սկսել են տարածքը զննելու աշխատանքները»,- ասվում է մարզպետարանի սոցցանցում տարածված հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ աղետների կառավարման գործակալությունը (AFAD) հայտնել էր, որ տեղի ժամանակով 19.37-ին Հաքքարի նահանգում 4,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։

Please enter a valid URL