Search
Close this search box.

Ամանորին ընդառաջ Առուշ Առուշանյանը բանալիներ է հանձնել Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին

Բնակարանամուտ Գորիսում։ Համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը նորակառույց բնակարանների բանալիներ է հանձնել Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին: Այս մասին Armlife.am-ը տեղեկանում ենք Գորիսի համայնքապետարանի էջից․

Ամանորին ընդառաջ Արցախից բռնի տեղահանված երկու ընտանիք Գորիսում նորակառույց բնակարաններ ստացան: Նոր բնակարանները նաև ամբողջովին կահավորված են անհրաժեշտ իրերով, կենցաղային տեխնիկայով: Դաժան փորձությունների միջով անցած արցախցի ընտանիքների՝ սեփական տանիք ունենալու ցանկությունը դարձավ իրականություն: Ընտանիքներից մեկն ունի 5 անչափահաս երեխաներ, երկրորդ ընտանիքը 4 հոգուց է բաղկացած: Բնակարանների վերակառուցման աշխատանքները մեկնարկել էին երկու ամիս առաջ: Գորիս համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ և ամերիկահայ բարերարների աջակցությամբ մեկնարկել էին բնակարանների վերակառուցման աշխատանքները; Երիտասարդներն իրենց ավագ ընկերների հետ գումար էին հավաքել և որոշել օժանդակել արցախահայերին:

Ամերիկահայ երիտասարդներ Գարեն Բաբախանն ու Զարեհ Թումանյանը այցելել են Գորիս, գնել անհրաժեշտ շինանյութը և անձամբ մասնակցել շինաշխատանքներին: Նախաձեռնությանը օժանդակել է «Վիննեթ Գորիս» զարգացման հիմնադրամը: Բնակարանների վերակառուցման աշխատանքներն ամբողջովին իրականացվել են Գորիսի համայնքապետարանի ենթակայությամբ գործող Գորիս բարեկարգում ՀՈԱԿ-ի միջոցով:

Ներկերի տրամադրման հարցում օժանդակել է Հայաս Ֆինլանդիա ընկերության հիմնադիր Աբգար Մարգարյանը: Իսկ բնակարանների ամբողջ կահավորման աշխատանքներն իրականացվել են բարերարներ Ռուբեն Հարությունյանի, Սերգեյ Սարկիսովի և Արման Ղուկասյանի աջակցությամբ: Գորիս համայնքի ղեկավարը ընտանիքներին հանձնելով բանալիները՝ նշել է, որ ընդամենը 15 օրից ևս մեկ բնակարանաշինության խոշոր ծրագիր է մեկնարկելու, այս անգամ 19 ընտանիքների համար:

Հաջորդ տարի Գորիս համայնքում պլանավորում է 100 ընտանիքի համար նոր բնակարաններ կառուցել, ինչպես Արցախից բռնի տեղահանված ընտանիքների, այնպես էլ տեղացիների համար: Բնակարանամուտի արարողությանը մասնակցել են բազմաթիվ գորիսեցիներ՝ շնորհավորելով բնակարանամուտի առիթով, կիսել արցախցիների ուրախությունը: Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Ահարոն քահանա Մելքումյանը կատարել է տնօրհնեքի արարողություն:



Please enter a valid URL