Search
Close this search box.

Իր գյուղում գործ չի անում, բայց գնում է ՌԴ ու քնում ավտոյի մեջ, ամիսներով բաղնիք չի տեսնում. Փաշինյան

Եթե պատշարը կրթություն չունենա, հնարավոր է իր շարած պատը մի օր իր գլխին փլվի։

Ջերմուկում 44-օրյա պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած մի խումբ տղաների հետ հանդիպման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը․

«Մեր ընկալումն այն է, որ բանվորին կրթություն պետք չի։ Բայց, օրինակ, Մերսեդեսի գործարանում աշխատող բանվորը պետք է կրթություն ունենա, եթե չունենա, հնարավոր չի այդ գործարանում մտնել բանվոր աշխատելու։

Մի անգամ հաղորդում կար, որտեղ լուսաբանում էին խոշոր ընկերություններում բանվորների կյանքը։ Պետք է փոխենք մի շարք պատկերացումներ, առաջին հերթին, մեր պատկերացումները աշխատանքի մասին։ Մեր իրականության մեջ կա, որ կան աշխատանքներ, որոնց նկատմամբ կա քամահրական վերաբերմունք, դա տնտեսությանը խոչընդոտող բան է։ Ցանկացած աշխատանք արժանի է շատ խոր հարգանքի։ 11 տոկոս գործազրկություն ունենք, բայց տասնյակ հազարավոր աշխատանքային միգրանտներ ունենք։

Դպրոցների շինարարություն է, բայց տեսնում ենք գյուղամիջում կանգնած երիտասարդների։ Իրենց գյուղում դպրոց է կառուցվում, բայց բանվորներ են օտար երկրներից։ Հավաստիացնում էին, որ ՌԴ-ում ավելի շատ են վարձատրվում, եթե մեկնում են արտագնա աշխատանքի։ Պարզեցի, որ այդտեղ ճշմարտություն կա, սակայն պայմանով, որ քնում էին մեքենաների մեջ, ամիսներով բաղնիք չեն տեսնում, սնվում են բացառապես փողոցից գնված էժանագին սնունդով։ Ինքը նույն աշխատանքը չի անում իր գյուղում, գնում նույնը անում է Ռուսաստանում, որ հարևանը չիմանա, որ ինքը բանվոր է աշխատում»,- ասել է Փաշինյանը։

Please enter a valid URL