Search
Close this search box.

«Ինչո՞ւ հայ ժողովուրդը չհասկացավ Լևոնին»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախքան 2020-ի ԱՂԵՏը, երբ այցելում էի Արցախ կամ ճամփորդում սփյուռքահայ գաղութներում (վերջին 7 տարիներին եղել եմ տասնյակ երկրներում՝ ունենալով հարյուրավոր հանդիպում-քննարկումներ, գրքի շնորհանդեսներ ու դասախոսություններ), Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումներն ու փիլիսոփայությունը բացարձակ մեծամասնության համար անընդունել էր: Դա ես հասկանում էի ինձ ուղղվող հարցերի բովանդակությունից ու շեշտադրումներից: Հայաստանում ևս շատերը անընդունելի էին համարում առաջին նախագահի արցախյան քաղաքականությունը… մինչև չեկավ ԱՂԵՏը:

Կից ուղերձը կարդալով՝ մեկ անգամ ևս ուզում եմ հասկանալ, թե ինչո՞ւ հայ ժողովուրդը չհասկացավ Լևոնին:
Ինչո՞ւ մենք ուրացանք իրական հաղթանակը՝ ՀՀ անկախությունն ու Արցախյան հաղթանակը:

Գուցե ժողովուրդը, լռելյայն, համաձայն էր Լևոնի հետ, բայց այդ համաձայնությունը խլացվում էր Հայ դատի ինդուստրիայի, անպատասխանատու հայրենասիրության ու ազգակործան մաքսիմալիզմի աղմուկի մեջ»։

Please enter a valid URL